ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մոսկվայից հետո

Մոսկվայից հետո
26.01.2017 | 17:05

ՀՀ վարչապետի պետական այցը Մոսկվա գործնական բնույթ ստացավ կառավարության երեկվա նիստում: Կարեն Կարպետյանը հստակ հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման նախարարություններին, տուրիզմի զարգացման գործակալությանը:

Հետևելով հանձնարարականների բնույթին, ակնհայտ էր, որ դրանք բխում էին Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանությունից: Եթե նկատենք, որ հանձնարարականների հիման վրա պատկան կառույցները պետք է ծրագրեր ներկայացնեն առաջիկա մեկ-երկու ամսում, և սրան էլ հավելենք, որ գործադիրի ղեկավարի հանձնարարականների կատարողականը խոշորացույցի տակ է հենց գործադիրի կողմից, ապա պետք է ենթադրել, որ վերը նշված ծրագրերը այս տարվա հունիսից պետք է իրականություն դառնան: Համենայն դեպս, վարչապետն իր խոսքում ընդգծեց, որ հանձնարարականները պետք է իրականացվեն 2017-ին: Գուցե մյուս ոլորտներում հնարավոր լինի հաջողություն ապահովել, սակայն տրանսպորտի ոլորտում ՌԴ-ի և Վրաստանի հետ այլընտրանքային ուղիներով տրանսպորտային փոխադրումների իրականացման հարցը դժվար լուծելիներից կլինի: Եվ խնդիրը ոչ թե հայկական, այլ վրաց-ռուսական կողմում պետք է փնտրել: Գաղտնիք չէ, որ այլընտրանքային ճանապարհի հարցը բազմիցս քննարկվել է, սակայն լուծում այդպես էլ չի ստացել: Ի՞նչ կարող է Հայաստանն այսօր առաջարկել Վրաստանին, որ վրաց-ռուսական քաղաքականության հետ կապված խնդիրը խոչընդոտ չդառնա հարցի լուծման ճանապարհին: «Կան մի քանի տարբերակներ, որոնք քննարկվելու են մոտակա ժամանակներում»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ